la bottega del calciofilo

Parole di calcio di Emanuele Giulianelli (@EmaGiulianelli)

‹‹ԱՐԱՐԱՏ›› ԵՐԵՎԱՆԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ (Ararat Yerevan: the historic double of 1973)

ararat73-300x192

Thanks to Christine Goroyan for translated the original article from Italian on Tuttocalciatori.net (LINK)

‹‹Արարատ›› Երևան հայկական ֆուտբոլային թիմի պատմական հաղթանակը Սովետական Միության առաջնությունում և ազգային գավաթում:

1973 թվական: Աշխարհը դեռևս բաժանված է երկու հակադիր բլոկերի: Երկաթյա վարագույրի ետևում` եվրոպական արևելքում, Սովետական Միությունն է` վիթխարի կազմավորում, որի դրոշի ներքո միավորված են 15 հանրապետություն` Սովետական Սոցիալիստական Հանրապետություններ անվանումով… երկրներ, որոնք Բեռլինի պատի անկումից և Վարշավայի պակտի լուծարումից հետո այսօր արդեն անկախ են (Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը, և այլն): Հենց Հայաստանում է տեղի ունեցել պատմական իրադարձությունը, որի մասին պատրաստվում ենք խոսել: Փառահեղ անցյալ ունեցած այս ազգը գտնվում է նախկին ԽՍՀՄ հարավում` կովկասում: Սովետական Միության տարիներին ֆուտբոլային մեծ առաջնություն կար, որի ներքո հավաքվում էին ֆեդերալ հանրապետությունների լավագույն թիմերը:
Տիտղոսի նվաճման հարցում ‹‹տերերը›› միշտ եղել են ռուսական թիմերը, մասնավորապես մոսկովյան թիմերը, քանի որ Կոմունիստական կուսակցությունը ֆուտբոլին հատկացված ռեսուրսները կենտրոնացնում էր մայրաքաղաքի թիմերի վրա` հեղինակության և անվան նկատառումներից ելնելով:
1935թ. սկսած`(ԽՍՀՄ առաջին ֆուտբոլային առաջնության անցկացման տարին) մինչև 1960թ. ոսկե գավաթի համար պայքարում էին միայն Մոսկվայի թիմերը: Այս գերիշխանության վերջը տրվում է 1961թ. ‹‹Դինամո›› Կիևի` ուկրաինական թիմի հաղթանակով: Մինչև 1973թ. միակ ոչ ռուսական թիմերը, որոնք արժանանում են չեմպիոնի կոչման (բացի ‹‹Դինամո›› Կիևից, որը ևս հինգ անգամ հաղթում է), վրացական Թբիլիսին է և մեկ այլ ուկրաինական թիմ` Զարյա Վորոշիլովգրադը:armenia-ararat1973
Հետևաբար, եթե հաշվի չառնենք ‹‹Դինամո›› Թբիլիսիի հաղթանակը, միանգամից կերևա, որ միակ ֆուտբոլային դպրոցը, որը ի վիճակի է ‹‹գլուխ դնել›› ռուսականի` գերիշխողի հետ, ուկրաինական դպրոցն է: Եվ սա շատ լավ կազմակերպված խաղի շնորհիվ է` մի թիմի ֆուտբոլ, որը մի մեծ հանրապետության կազմավորումներից է եկել, հանրապետություն, որը համարվում է Եվրոպայի հացատունը, խաղ, որը գիտականորեն շատ քիչ է ուսումնասիրվել: Համերաշխ խաղի ուսումնասիրությունը այնուհետև բարձրագույն մակարդակի է հասցվում Վալերի Լոբանովսկիի կողմից, ով գալիս է կառուցելու սովետական ազգային թիմ, որում 11 խաղացողներից 10-ը ‹‹Դինամո›› Կիևից էին: Բայց սա արդեն ուրիշ պատմություն է:
Վերադառնանք 70-ական թվականներին:
Նիկիտա Սիմոնյանը 47-ամյա հայկական ծագմամբ մարզիչ է` ծնունդով Արմավիրից, ով որպես ֆուտբոլիստ ստացել է ոսկե մեդալ 1956թ. Սովետական Միության շապիկով: Երկու անգամ հաղթել է սովետական հիմնական առաջնությունում` որպես ‹‹Սպարտակ›› Մոսկվայի մարզիչ, որի հետ նա նվաճել է նաև չորս սովետական Գավաթ: 1973 թվականին Նիկիտան վերադառնում է հայրենիք, որպեսզի առաջնորդի ‹‹Արարատ›› Երևանը` հայկական մայրաքաղաքի թիմը: Մինչ Ռուսաստանը և Ուկրաինան ավելի շատ թիմեր ունեն առաջնությանը ներկայացնելու, Հայաստանը և Վրաստանը միայն մեկական թիմեր ունեն, որոնք անխուսափելիորեն վերածվում են ազգային թիմերի` թիմ, որը հավաքագրում է մի ամբողջ բնակչության կրքերը և կենացները ընդդեմ սովետական ֆուտբոլի մեծերի:

Աշխատանքը, որ կատարում է Նիկիտան, հեշտ չէ. նա պետք է փոխի իր թիմի տիպիկ հայկական ֆուտբոլային մտածելակերպը, որպեսզի նրան հաղթանակած դուրս բերի: Սովետական հարավի խաղացողները, մասնավորապես հայերն ու վրացիները, տեխնիկային նվիրված են, քիչ ատլետիկ են և կազմվածքով շատ ճկուն չեն և հակված են միայնակ խաղին, ավելի շատ անձնական նախաձեռնություն իրականացնելու, քան կազմակերպված գործողությունների: Հայկական ծագմամբ ամենահայտնի խաղացողներից մեկը, որը նաև մեր առաջնությունում է խաղացել, Ալեն Պողոսյանն է: Նիկիտան գիտի, որ հաղթելու համար պետք է լինի թիմ, ոչ թե մենակատար, և աշխատում է, որպեսզի իր խաղացողների ուղեղի մեջ կաթեցնի այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են թիմային խաղ, տակտիկա, կազմակերպվածություն, որը հատուկ է ուկրաինական թիմերին: Եվ Սիմոնյանի աշխատանքը իր պտուղներն է տալիս:
Բոլոր կանխատեսումներին հակառակ ‹‹Արարատ›› Երևանը ետևում է թողնում սովետական ֆուտբոլի մեծերին և սովետական տիտղոսն է նվաճում 39 միավորով` ‹‹Դինամո›› Կիևից և ‹‹Դինամո›› Մոսկվայից առաջ ընկնելով:

ararat73

Սա ազգի հաղթանակ է` հայերի հաղթանակը: Բայց իրական պայքարը Սիմոնյանի տղաների կողմից` պայքար, որը ամենաշատը ներգրավեց հայ բնակչությանը, տեղի ունեցավ նույն տարվա հոկտեմբերի տասին Մոսկվայում` Լենինի անվան մարզադաշտում, ԽՍՀՄ Գավաթի համար: Մրցակից թիմը` նույն թիմը, որը ամբողջ տարվա ընթացքում մրցակցել է ‹‹Արարատի›› հետ տիտղոսի համար,‹‹Դինամո›› Կիևն է, որի մարզիչն է Ալեքսանդր Սեվիդովը: Հայերի համար սա շատ զգայական պայքար է, մի ամբողջ ազգի ցանկություն հասնել պատմական կրկնակի հաղթանակին` առաջնություն-գավաթ, և ընդհանրապես գերազանցել ռուսական և ուկրաինական ֆուտբոլը: Այ

ս խաղի մեջ մեծ ազգային ոգի է ներդրված: Խաղի վերջից երկու րոպե առաջ, այնուամենայնիվ, Դինամոն սպանում է փառքի հայկական հույսերը` առաջ ընկնելով 1-0 հաշվով: Ջախջախումը անխուսափելի է թվում, բայց մեկ րոպե անց Լևոն Իշտոյանը մտնում է տուգանային հրապարակ և հավասարեցնում է հաշիվը: Լրացուցիչ ժամանակում նույն Իշտոյանը խփում է հաղթական գոլը, որը էքստազի մեջ է գցում 15.000 հայ երկրպագուներին, որոնք ներկա էին Մոսկվայում: Պատմական հաղթանակ:

Ամբողջ Հայաստանը ցնծության մեջ է, մեկ երեկոյի ընթացքում ազգը նորից միավորվում է, և թույլ է տրվում Հանրապետության հրապարակում` Լենինի արձանի ետևում, պատկերել Իշտոյանի շապիկի համար ութը: Ինձ համար այս պատմությունը փոքրիկ գիրք է այս հաղթանակած թիմի մասին` ձեռք բերված Երևանի փոքր կրպակում փոքր գումարով: Դա մի ճանապարհորդություն է, որ իսկապես փորձ է եղել: Անմոռանալի հիշողություն: Այս պատմությունը ինձ համար հայ ժողովրդին հարգանքի տուրք մատուցելու ձև է այդ ժողովրդի ապրած ցեղասպանության 97-րդ տարելիցին:
Անմոռանալի հիշողություն:

@EmaGiulianelli

Annunci

Navigazione ad articolo singolo

Rispondi

Inserisci i tuoi dati qui sotto o clicca su un'icona per effettuare l'accesso:

Logo WordPress.com

Stai commentando usando il tuo account WordPress.com. Chiudi sessione / Modifica )

Foto Twitter

Stai commentando usando il tuo account Twitter. Chiudi sessione / Modifica )

Foto di Facebook

Stai commentando usando il tuo account Facebook. Chiudi sessione / Modifica )

Google+ photo

Stai commentando usando il tuo account Google+. Chiudi sessione / Modifica )

Connessione a %s...

%d blogger hanno fatto clic su Mi Piace per questo: